Լուրեր
Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ... ավելին →
Մայրաքաղաքում շարունակվում են նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են <<ԵՐԵՎԱՆ>> նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: 2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ: Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի... ավելին →
Երևանում նորոգվում են 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ
Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։ Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ... ավելին →
Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն: <<Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը:... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը... ավելին →
Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք: Ծննդյան 75-ամյակի առթիվ և գրականության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ավելին →