Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին07.11.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ փոխվարչապետի նախորդ այցը էական նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւտրատեսական համագործակցության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ այս այցը եւս հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա: Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին06.11.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածությունը ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին եւ այս համատեքստում բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին  06.11.2013

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: <<Երևանի և Վիլնյուսի հետ գործընկերային կապերի խորացման և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման լայն հեռանկարներ... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը06.11.2013

Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 6-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով հանձնաժողովի 23-րդ նիստի աշխատանքը, նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային միջոցների խնդիրները եւ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի թեման, անցկացման վայրը եւ ժամկետը: Առաջին հարցի... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը06.11.2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո - Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են... ավելին →

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր06.11.2013

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», - ասել է վարչապետ Սարգսյանը: «Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի մեծ պատվիրակությամբ:... ավելին →