Լուրեր

Վարչապետն անձնագրերի և վիզաների վարչությունում իրականացված բարեփոխումները համարում է պետության լրջագույն ձեռքբերումներից մեկը31.01.2014

Վարչապետն անձնագրերի և վիզաների վարչությունում իրականացված բարեփոխումները համարում է պետության լրջագույն ձեռքբերումներից մեկը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության... ավելին →

International Media Holding-ի կողմից կազմակերպված հարցման արդյունքում Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ31.01.2014

International Media Holding-ի կողմից կազմակերպված հարցման արդյունքում Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը <<International Media Holding>> ընկերության կողմից կազմակերպված առցանց քվեարկության և դեմ առ դեմ հարցման արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և Երևանի քաղաքապետի մրցանակը ստացել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ այն պարտավորեցնող է. <<Մրցանակն իր հատուկ և կարևոր... ավելին →

Ներկայացվել է Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը  31.01.2014

Ներկայացվել է Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը: Վահե Նիկոյանը, խորհրդին ներկայացնելով Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը,... ավելին →

Տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը31.01.2014

Տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են հիմնադրամի 2013 թվականի գործունեության արդյունքները: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի կողմից պատրաստվել է երեք զեկուցագիր, հրատարակվել` գիտավերլուծական 4 գիրք, կազմակերպվել` հինգ միջազգային գիտաժողով, հրապարակվել` 24 ամսագիր և 76 հոդված: Նախորդ տարվա ընթացքում... ավելին →

Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը31.01.2014

Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է ՀՍՆՀ 3-րդ ծրագրի 2013 թ. արդյունքների և 2014 թ. բյուջեի վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, որի ավարտը նախատեսված է 2014 թվականին:... ավելին →

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ31.01.2014

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ

Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աբու Դաբիում այցելեցին կառուցվող Սբ. Նահատակաց հայկական եկեղեցի, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին: Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Նորին Սրբությունը այցելեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն, հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. «Երեկ ես պատիվ ունեցա Շարժայի Ամերիկյան համալսարանում Հայաստանի Հանրապետության... ավելին →