Լուրեր

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորում է հիմնանորոգված02.09.2013

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորում է հիմնանորոգված

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազգային-պետական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի հանդիսավոր բացմանը: 2013թ. նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ: Դպրոցի համար հանդիսավոր օրը... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ02.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Հանուն անկախության մղած արժանապատիվ պայքարով ու համոզիչ հաղթանակով Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ոչ միայն կարող է երազել եւ մտածել ինքնուրույն ապրելու մասին, այլեւ ունի անհրաժեշտ կամք, ուժ եւ ոգի՝ իրականություն դարձնելու այդ երազանքն ու ցանկությունը, տեր կանգնելու իր իրավունքներին ու պատմական երկրին: Ժողովրդի կամքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության... ավելին →

Վերջին երեք տարիներին ձեռք ենք բերել այնքան սպառազինություն, որքան նախորդ 20 տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ02.09.2013

Վերջին երեք տարիներին ձեռք ենք բերել այնքան սպառազինություն, որքան նախորդ 20 տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այսօր Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի... ավելին →

Տիգրան Սարգսյանն այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան02.09.2013

Տիգրան Սարգսյանն այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է ազգային հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. «Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր... ավելին →

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին02.09.2013

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը... ավելին →

Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ01.09.2013

Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ

 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը: Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ... ավելին →