Լուրեր
Թեժ գծով ստացված հարցերի մեծամասնությունը տեղեկություն ստանալու նպատակով է եղել
Հունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։ Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։ Մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել են։... ավելին →
<<Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>> Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում իրազեկման, նախազգուշացումների տրամադրման և արձանագրությունների կազմման գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը,... ավելին →
Վարչապետը մասնակցել է հայկական առաջին պլանշետի շնորհանդեսին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար: ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների... ավելին →
Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Վարչապետը հույս է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամական կապերը և նոր թափ կհաղորդի հայ-ռումինական համագործակցությանը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ... ավելին →
Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն... ավելին →
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 4-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ու ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական... ավելին →