Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում
Խորհրդարանը սեպտեմբերի 10-ին շարունակեց աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց Հունաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Խորհրդարանը շարունակեց քննարկել ԱԺ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնատար այլ անձանց հետ միասին մասնակցել է մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքի շահագործման հանդիսավոր արարողությանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, ՀՀ կառավարության 04.04.2013թ. 342-Ա որոշման շրջանակում, նորկառույց շենքում բնակարաններ են հատկացվել նաև Երևան քաղաքի Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի... ավելին →
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Մասնավորապես, սահմանվում է, որ քաղաքացին իր... ավելին →
Հանձնաժողովների համատեղ նիստում
Սեպտեմբերի 9-ին Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշեց, որ... ավելին →
Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի... ավելին →
Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգելու եւ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումները: Խորհրդարանը հաստատեց երկու օրակարգերի եւ որոշումների նախագծերը: Նստաշրջանի... ավելին →






