Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից: Նա կարեւորեց Հնդկաստանի հետ կապերի հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով` գոհունակությամբ նշելով, որ... ավելին →
Վարչապետը շնորհավորել է հայ ոսկերիչներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման... ավելին →
Քաղաքապետարանը սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցություն է տրամադրում տարբեր ոլորտներում
Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։ 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել 439 ընտանիքների՝ բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով։ Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466... ավելին →
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք –... ավելին →
Վարչապետն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին: Սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը և միակն է Հայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ... ավելին →
Մարզական միջոցառումներ՝ ուղղված մանուկների սպորտային դաստիարակությանը, առողջության ամրապնդմանը
Ամփոփվել է <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>> խորագրով անցկացվող՝ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան։ Եզրափակիչ փուլը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Կենտրոն վարչական շրջանի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի փուլերի ընթացքում մրցել են ծրագրային՝ ցատկ տեղից, մաքոքավազք, վազք, փոխանցումավազք և պարանի ձգում վարժություններում: Լավագույն միավորներով հաղթող է ճանաչվել համար 17... ավելին →