Լուրեր
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստին ներկա Երեւանի Համբարձում Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Պատգամավորները շարունակեցին իրենց տեսակետները հայտնել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ աշխատավարձի նման բարձրացումը ավելացնելու է սոցիալական լարվածությունը... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA) իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Գերմանական կարմիր խաչի <<Հուսո տուն>> և մասնակցել <<Գթության խոհանոց>> բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը: Տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կինը:... ավելին →
Ազատականացվելու է Հայաստանի օդային փոխադրումների ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում: Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը... ավելին →
23.10.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև: Վարչապետի գլխավորած... ավելին →
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքներին հետեւող Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների: Այնուհետեւ... ավելին →