Լուրեր
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։ Շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` Խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկների ամփոփումից հետո,... ավելին →
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող ցուցահանդես-համաժողովում առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ՝... ավելին →
Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտներում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարևորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու փաստը: «Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում և լիահույս,... ավելին →
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Գյումրիի մի շարք դպրոցների եւ վարժարանների սաներին եւ ուսուցիչներին: Այնուհետեւ օրենսդիրները շարունակեցին ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարարին
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանին: Կարեւորելով նախարարի այցը Հայաստան` ԱԺ նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման հետ միասին կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Բարձր գնահատելով Ուրուգվայի ազդեցիկ հայ համայնքի դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում` Հովիկ... ավելին →
ՄՐՑԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ
2013թ. նոյեմբերի 9-ին “Հայաստան” մարզական հասարակական կազմակերպության սեղանի թենիսի մարզասրահում կազմակերպվեց ՀՀԿ 11-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը: Որին մասնակցություն ունեցան Երևանի - 8 և մարզերի -7 ՀՀԿ տարածքային կազմակերպություններ: Թիմային առաջնության հաղթող դարձավ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը: 2-րդ տեղը գրավեց Արաբկիրի, իսկ 3-րդ մրցանակային տեղը` կուսակցության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային... ավելին →