Լուրեր
ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել»
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի:... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր
Մայրաքաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղերում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Շինբարեկարգման տարեկան ծրագրերով, մասնավորապես, կրթամշակութային հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների շրջանակում թիվ 52 մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետն այցելել և հետևել է տեղում: Պատասխանատուները նախ... ավելին →
Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրում ունեցած իր դիրքը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. « Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Երկրի վարչապետը ողջունել է... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի Երևանի ու Տոկիոյի, ինչպես նաև ճապոնական այլ քաղաքների միջև կապերի հաստատմանը: «Երևանն այսօր ակտիվորեն համագործակցում է... ավելին →
Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական
Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների... ավելին →