Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահին
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ հայ-լատվիական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչին մեծապես նպաստում են բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, երկկողմ հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար:... ավելին →
<<Էրեբունի>> թանգարան-արգելոցի առջևի հրապարակում և Էրեբունի փողոցի երկայնքով 11։00-ից <<Էրեբունի-Երևան 2795>>-ի նախատոնի բազմաբնույթ միջոցառումներն են մեկնարկել։ Մինչ 18։00-ն Երևանի 12 վարչական շրջանների արվեստի ու երաժշտության դպրոցների սաների և մշակույթի տների համույթների կատարմամբ հնչել են ազգագրական, ինչպես նաև Երևանի մասին երգեր։ Փողոցի երկայնքով՝ 70 գույնզգույն տաղավարներում բազմազան տոնավաճառ էր. Երևանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես... ավելին →
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով Երևանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների <<Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար>> խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումներին և <<Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին>> մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին: Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ: ՌԴ կողմը, բացի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովից, ներկայացնում էին փոխվարչապետ Արկադի... ավելին →
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը: Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի 26 բնակարանների փաստացի բնակիչների լիազոր ներկայացուցիչներից 24-ը, ի դեպ,... ավելին →