Լուրեր
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացվեց ԵԺԿ անդամ կուսակցությունների հանդիպումը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օրերս ավարտվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ կուսակցությունների հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց տեղական վերջին ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ (GERB) կուսակցության ունեցած հաջողությունը և քննարկվեց այդ փորձի օգտագործումը Բուլղարիայի առաջիկա... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի թիվ 92 մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու համար ձևավորված հատվածի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարները, «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Մանկապարտեզում ներառական ծրագիրն իրականացնող կողմերն են՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ... ավելին →
Օրերս Լոնդոնում կայացավ <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) խորհդրդի հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Աննա Մկրտչյանը: Հանդիպման թեման էր` <<Պոպուլիզմի աճը. պատճառներն ու իրականացումը եվրոպական նախագծի շրջանակներում>>: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայում տեղի ունեցող փոփոխություններին, տնտեսությանը, անվտանգությանն ու ահաբեկչությունների վտանգին առնչվող մի շարք հարցեր: Հաջորդիվ... ավելին →
Պետական աջակցություն կստանան զոհված զինծառայողների ընտանիքները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը նշել է. «Եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության համար տվել էինք հանձնարարական պարոն Ասատրյանին: Ես խնդրում եմ ներկայացնել կառավարությանն այդ... ավելին →
Տարոն Մարգարյան. «Մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին»
Երևանի ավագանու ապրիլի 27-ին տեղի ունեցած նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը: Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին է ներկայացրել նաև այն միջոցառումները, որ իրականացրել և իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը Արցախի մեր... ավելին →
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՏԶԱԽ նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով և... ավելին →






