Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա կապակցությամբ16.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա կապակցությամբ

 Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա՝ Տաուսի Մալակի կապակցությամբ: Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և այդ ողջ ընթացքում երկուստեք բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իրապես հարազատ տուն է, և այդ տեսանկյունից բնավ զարմանալի չէ, որ աշխարհի եզդիները ևս անմասն չեն մնում Հայաստանի, այդ թվում նաև քաղաքամայր Երևանի շենացման... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ16.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

 Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք, ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետականության կայացման գործում, այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել թե՛ պետությանը և թե՛ մեր... ավելին →

16.04.2014

Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն... ավելին →

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին16.04.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

 Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին: Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի,... ավելին →

Վարչապետը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ16.04.2014

Վարչապետը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

 Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումներն ու մոտեցումները: «Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը և այն... ավելին →

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ16.04.2014

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

 Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: «Մարզերը մեզ համար ունեն մեծ կարևորություն և այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը,... ավելին →