Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի ՏԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության խորհդի հաշվետու ընտրական նիստը19.04.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի ՏԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության խորհդի հաշվետու ընտրական նիստը

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շիրակի ՏԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհդի հաշվետու ընտրական նիստը: Նիստը բացեց ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհդի նախագահ Սահակ Մինասյանը, բարձր գնահատական տալով «Գյումրի-2» ՇԿ խորհրդի կողմից կատարված աշխատանքներին, առաջարկեց որպես խորհրդի նախագահ վերընտրել Սուքիաս Ավետիսյանին: Խորհուրդը միաձայն շրջանային խորհրդի նախագահ վերընտրեց Սուքիաս Հեգելի Ավետիսյանին: Խորհրդի նախագահի տեղակալեր ընտրվեցին Սահակ Գարուշի Մինասյանը և Սեյրան Ալեքսանի... ավելին →

 Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջան քաղաքի շրջանային կազմակերպության  թիվ 1 ս/կ հաշվետու ընտրական ժողովը19.04.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջան քաղաքի շրջանային կազմակերպության թիվ 1 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

ՀՀԿ Դիլիջանի թիվ 12 սկզբնական կազմակերպության 63 անդամներից ժողովին մասնակցում են 48, բացակայում են 15 անդամներ: Ժողովին մասնակցում են նաև ՀՀ , ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահ Ա. Ղուլարյանը և ՀՀԿ Դիլիջանի շրջանային խորհրդի նախագահ Ա. Սանթրոսյանը: Ժողովի հաստատմանն է ներկայացում հետևյալ օրակարգը՝ Սկզբնական կազմակերպության հաշվետվություն 2013թ. կատարված աշխատանքների... ավելին →

18.04.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը

ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը... ավելին →

Բնակիչներին պետք է մատուցվի որակյալ ծառայություն18.04.2014

Բնակիչներին պետք է մատուցվի որակյալ ծառայություն

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող բարելավման աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն... ավելին →

18.04.2014

Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղեձներ են հղել Լիտվայի վարչապետը, Լիբանանի նախարարների խորհրդի նախագահն ու ԱԺ խոսնակը

Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է. « Հարգելի վարչապետ, Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման... ավելին →

Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը18.04.2014

Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին... ավելին →