Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար: <<Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի է ոչ միայն ինձ, այլև... ավելին →
Վարչապետը տոնական ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք: «Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում... ավելին →
13.01.2014
«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին»: ավելին →
09.01.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել գրող Լեւոն Խեչոյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր գրող, ժամանակակից հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Լեւոն Խեչոյանի անժամանակ մահվան մասին: Անկեղծորեն ցավակցում եմ Լեւոն Խեչոյանի ընտանիքին, մերձավորներին, ընկերներին ու կիսում նրանց վիշտը: ավելին →
09.01.2014
Խորապես վշտացած եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Անկեղծորեն ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը: ավելին →
Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի... ավելին →