Լուրեր
Ապրիլի 28-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ
ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության «թիվ 1» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարում էր ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը: Օրակարգում էր ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովի մասնակիցները միաձայն կողմ քվեարկությամբ Տարոն Անդրանիկի Մարգարյանին ընտրեցին ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ: ավելին →
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ
Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից:... ավելին →
ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ
Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմին երկարատեւ եւ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը այսուհետ եւս նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց ԱԺ աշխատակազմի հետ: ավելին →
ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Գալուստ Սահակյանի թեկնածությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի եւ խորհրդի նիստերում որոշվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: « Արմենպրես »-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք համոզված ենք, որ Գալուստ Սահակյանն իր փորձով, գիտելիքներով լավագույնս կարող է լուծել իր առջև դրված խնդիրները: ԱԺ-ում ՀՀԿ Խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել, կառավարության հարց ևս չի... ավելին →
Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական... ավելին →
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝... ավելին →