Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության... ավելին →
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման հանդիսավոր արարողությանը: Պատվիրակության անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։ Այցի շրջանակում... ավելին →
Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Նիլ Ուշակովը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականցվող... ավելին →
Քննարկվել են ՓՄՁ-ների հարկային ռեժիմի թեթևացմանն ուղղված խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային... ավելին →
Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքների ձյան և սառալեզվակների հեռացման աշխատանքները: Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: Անվտանգության... ավելին →
Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի... ավելին →