Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ եւ վստահություն հայտնեց, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ուրուգվայական բարձր մակարդակի հարաբերություններին: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական կապերը կարեւոր դեր եւ նշանակություն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Լուիս Ալմագրոն... ավելին →
Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Էլ-Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն: <<Հայ-քուվեյթյան... ավելին →
Էլ-Քուվեյթի պատվիրակությանը ներկայացվել են Երևանի ներդրումային և քաղաքաշինական ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը մասնակցել են <<Երևան քաղաքի ներդրումային հնարավորությունները>> թեմայով հանդիպում-քննարկմանը, որի շրջանակում ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման ներդրումային և քաղաքաշինական խոշորամասշտաբ ծրագրերը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը, ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման և, մասնավորապես, ներդրումային... ավելին →
Կազմվում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական... ավելին →
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
Նոյեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Արտակ Զաքարյանը օրենսդիր մարմնի աշխատանքներին եւ խորհրդարանական դիվանագիտությանը ծանոթանալու տեսանկյունից կարեւորեց նմանօրինակ հանդիպումները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին: Ըստ Արտակ Զաքարյանի՝ խորհդարանական դիվանագիտությունը... ավելին →
Ավարտվել է <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։ Շնորհակալություն հայտնելով համագործակցելու և <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծառայություններից օգտվելու համար՝ տուրիզմի բաժինը միաժամանակ տեղեկացնում է, որ... ավելին →