Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Տոնական... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ: Ողջունելով Երևանից ժամանած գործընկերոջը՝ Վլադիսլավ Բազանչուկը մասնավորապես նշել է, որ, առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները, առավել քան ամուր հիմք են ստեղծում քաղաքների վարչական... ավելին →
Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար: <<Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր
Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով: ... ավելին →
Վարչապետն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ողջունել և շնորհավորել է համայնքի բնակիչներին այդ առիթով. «Սա ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց: Դեռևս շատ անելիքներ կան, կոնկրետ նաև ձեր համայնքում, որովհետև մանկապարտեզի պահանջարկը երեք անգամ գերազանցում է այն... ավելին →