Լուրեր
Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր... ավելին →
ՀՀԿ Շիրակի ՏԿ երիտասարդական կազմակերպության անդամների այցելությունը Գյումրու տուն-ինտերնատ
Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու տուն-ինտերնատում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, ՇՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և <<Մարանաթա>> երգի և պարի համույթը: Պետության հոգածության ներքո ապրող ծերերը և հաշմանդամություն ունեցող անձինք զրկված լինելով մտերիմների հոգածությունից, առանձնահատուկ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարևորելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է: <<Երկու քաղաքների համատեղ ջանքերի շնորհիվ Երևանի և Սանկտ Պետերբուրգի հարաբերություններն այսօր գտնվում... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը: <<Մոսկվայի քաղաքապետի... ավելին →
03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի արտգործնախարարին
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցն էապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Նա գոհունակությամբ նշեց, որ հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ վերջին տարիների ընթացքում արձանագրվել է լուրջ առաջընթաց. գումարվել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստեր,... ավելին →
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն... ավելին →