Լուրեր
Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ընթացքը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները և նշել, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս... ավելին →
Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: « Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը »,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում
Խորհրդարանը սեպտեմբերի 10-ին շարունակեց աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց Հունաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Խորհրդարանը շարունակեց քննարկել ԱԺ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնատար այլ անձանց հետ միասին մասնակցել է մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքի շահագործման հանդիսավոր արարողությանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, ՀՀ կառավարության 04.04.2013թ. 342-Ա որոշման շրջանակում, նորկառույց շենքում բնակարաններ են հատկացվել նաև Երևան քաղաքի Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի... ավելին →