Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող հերթական ընտանիքներին: Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող այս ընտանիքները Ամանորը կդիմավորեն Շինարարներ փողոցի 15 հասցեի նորակառույց շենքում: Ընթացիկ տարում սա չորրորդ շենքն էր, որ հանձնվեց շահագործման: Ծրագրի... ավելին →
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին: Նա շնորհավորել է ԱԺ աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց աշխատանքային նորանոր հաջողություններ, ընտանեկան բարեկեցություն, երկրին՝ խաղաղություն: «Ցանկանում եմ, որ աշխատակազմի աշխատանքը գնահատվի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի կողմից, այլ օրինակ ծառայի մեր մյուս աշխատակիցների համար»,- ասել է խորհրդարանի... ավելին →
ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ ջանքերով փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց
Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով: ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին: Անակնկալ այցելությունից և նվերներից փոքրիկ Արմանի ողջ ընտանիքը շատ հուզված և... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին: Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու... ավելին →
Քննարկվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները: Ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող... ավելին →
Սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային... ավելին →






