Լուրեր

21.09.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

 Սիրելի՛ երևանցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 23 տարի առաջ իրականություն դարձնելով անկախ պետականության վերականգնման մեր դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը, որպես ուղենիշ ընտրեց ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային մյուս արժեքները և ձեռնամուխ եղավ սեփական երկրում սեփական պետության կայացման ու ամրապնդման գործընթացին: Եվ այսօր մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին19.09.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և... ավելին →

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով19.09.2014

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով։ Ողջունելով և բարձր գնահատելով երգչուհու հայանվեր գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում Երևանում իրականացրած բարեգործական նախաձեռնությունների համար։ ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ19.09.2014

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝... ավելին →

Հանդիպում խորհրդարանում19.09.2014

Հանդիպում խորհրդարանում

Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը՝ որպես բարեկամական հարաբերությունները ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու կարեւոր նախապայման: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ պետք է պահպանել եւ խորացնել երկու երկրների... ավելին →

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայ սև գոտիների միության 40-ամյակի ոսկե հուշամեդալով19.09.2014

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայ սև գոտիների միության 40-ամյակի ոսկե հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ սև գոտիների միության (ԱԲԲԱ) միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ առանձնակի կարևորել է Հայ սև գոտիների միության (ԱԲԲԱ) հիմնադիր Կարո Քեբաբջյանի ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ նկատելով, որ նրա գլխավորությամբ միությունն իր գործունեության տարիների ընթացքում մեծապես նպաստել է սփյուռքում հայկական ոգու պահպանմանը, այդ թվում նաև անվճար պարապմունքներ անցկացնելով ու պատրաստելով մարտունակ,... ավելին →