Լուրեր

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ27.09.2014

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ

 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը, կարևորելով երևանյան պատվիրակության մասնակցությունը Ստեփանակերտի տոնին, ընդգծել է, որ իսկապես հաճելի է արձանագրել, որ ինչպես հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների, այնպես էլ ԼՂՀ շրջանների ու Երևանի վարչական շրջանների միջև հաստատված համագործակցությունը... ավելին →

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին27.09.2014

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն): Հովիկ Աբրահամյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և... ավելին →

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները26.09.2014

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները: Վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և կարևորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ... ավելին →

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն26.09.2014

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

 Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց եւ 26 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ25.09.2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ

 Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական իրավիճակը, խաղաղության վերահաստատմանն ուղղված իշխանությունների գործողություններին առնչվող մանրամասներ: Մասնավորապես Ուկրաինայի դեսպանը ներկայացրել է Լուգանսկում եւ Դոնեցկում տիրող ներկայիս բարդ իրավիճակը եւ լարված դրությունը թոթափելուն ուղղված Ուկրաինայի Վերին Ռադայի կողմից մշակվող մի շարք... ավելին →

Կառավարության նիստից առաջ վարչապետն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրներին25.09.2014

Կառավարության նիստից առաջ վարչապետն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրներին

  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մինչև օրակարգին անցնելը ես կցանկանայի խոսել մեր փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգությունների մասին: Նախ մինչև իմ ձևակերպումներ տալը, կցանկանայի, որպեսզի փոխնախարար պարոն Միրումյանը ներկայացնի, թե ինչ խնդիրներ... ավելին →