Լուրեր
Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: «Մարզերը մեզ համար ունեն մեծ կարևորություն և այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը,... ավելին →
Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Դավթաշեն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Դավթաշեն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Դավթաշեն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արթուր Գևորգյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Ռուսլան Բաղդասարյանը և Մկրտիչ Ստեփանյանը: ավելին →
Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 40 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Արաբկիր տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Հրայր Անտոնյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արայիկ Մխիթարյանը և Աշոտ Մովսիսյանը: ավելին →
Սիրիահայ ընտանիքները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: 2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի: Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ
Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ` «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կանանց դերը տեղական ինքնակառավարման մարմիններում եւ պետական կառավարման բոլոր մակարդակներում: Նշելով, որ համայնքների կայացման եւ զարգացման գործում շատ մեծ է ավագանու դերը, տիկին Նաղդալյանը կարեւորեց կանանց... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է... ավելին →