Լուրեր

Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը08.09.2014

Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը

 Սեպտեմբերի 8-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգելու եւ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումները: Խորհրդարանը հաստատեց երկու օրակարգերի եւ որոշումների նախագծերը: Նստաշրջանի... ավելին →

Վարչապետի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները06.09.2014

Վարչապետի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի... ավելին →

Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին05.09.2014

Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում կայացել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և ԱԻՆ աշխատակիցներ ու հյուրեր: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով համակարգի աշխատակիցներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իսկապես կայացած կառույց է ու հաստատուն քայլերով առաջ է... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին05.09.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին

 Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ տիկին Բոթթի ղեկավարած ընկերությունը 2009թ.-ից վեր մի շարք ծրագրերի շրջանակներում սերտորեն համագործակցել եւ աջակցություն է տրամադրել ՀՀ Ազգային... ավելին →

Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Արմենիա էքսպո 2014» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը05.09.2014

Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Արմենիա էքսպո 2014» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ «Երևան-էքսպո» ցուցասրահում բացվել է «Արմենիա էքսպո 2014» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. « Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման և Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն... ավելին →

Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է. Հովիկ Աբրահամյան05.09.2014

Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է. Հովիկ Աբրահամյան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. « Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում:... ավելին →