Լուրեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում: « Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում և Ազգային ժողովում: Համոզված եմ,... ավելին →
23.04.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կենսաթոշակային բարեփոխումների մասին
Հարգելի՛ գործընկերներ Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք... ավելին →
Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական... ավելին →
Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։ Այսօր՝ ապրիլի 23-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Մալաթիա–Սեբաստիա տարածքային կազմակերպություն, որտեղ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ-ի նոր կուսակցական ընկերներին։ ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա տարածքային խորհրդի նիստում տեղի են ունեցել նաև տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների վերընտրություններ. արդյունքում՝ Դավիթ Օհանյանը վերընտրվեց ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա... ավելին →
Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Շենգավիթի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Շենգավիթ տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Շենգավիթ տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Մարտին Սարգսյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արմեն Սարգսյանն ու Արայիկ Աբրահամյանը: ավելին →
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Ապրիլի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Լսումները վարում էին ԱԺ պաշտպանության, ազգային... ավելին →