Լուրեր

Ապրիլի 28-ին ՀՀԿ Ավան տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն28.04.2014

Ապրիլի 28-ին ՀՀԿ Ավան տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Ավան տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Ավան տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Մանվել Ջավադյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արայիկ Ճորուխյանն ու Արարատ Մարկոսյանը: ավելին →

Ապրիլի 28-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ28.04.2014

Ապրիլի 28-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ

ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության «թիվ 1» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարում էր ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը: Օրակարգում էր ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովի մասնակիցները միաձայն կողմ քվեարկությամբ Տարոն Անդրանիկի Մարգարյանին ընտրեցին ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ: ավելին →

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ26.04.2014

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից:... ավելին →

ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ 26.04.2014

ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ

Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմին երկարատեւ եւ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը այսուհետ եւս նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց ԱԺ աշխատակազմի հետ: ավելին →

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Գալուստ Սահակյանի թեկնածությունը26.04.2014

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Գալուստ Սահակյանի թեկնածությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի եւ խորհրդի նիստերում որոշվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: « Արմենպրես »-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք համոզված ենք, որ Գալուստ Սահակյանն իր փորձով, գիտելիքներով լավագույնս կարող է լուծել իր առջև դրված խնդիրները: ԱԺ-ում ՀՀԿ Խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել, կառավարության հարց ևս չի... ավելին →

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր25.04.2014

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական... ավելին →