Լուրեր
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար: « Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ... ավելին →
ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում: « Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում լուրջ ներուժ է... ավելին →
Ազգային ժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ապրիլի 28-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց օրակարգի հարցը՝ «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգի մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու... ավելին →
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան
Ապրիլի 28-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագծեր եւ վավերացրին 1 միջազգային պայմանագիր: Քվեարկության արդյունքում չընդունվեց չորս խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ... ավելին →
Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 30 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նոր Նորք տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Ուլիխանյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արմեն Ալավերդյանը, Արմեն Կիրակոսյանն ու Կարեն Գրիգորյանը: ավելին →