Լուրեր

Հանդիպում խորհրդարանում22.09.2014

Հանդիպում խորհրդարանում

 Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի եւ խմբի անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության եւ ներդրումային ծրագրերի համար` նկատելով, որ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն ամենամեծն է ՀՀ ԱԺ-ում: Ֆիլիպ Կալտենբախը շնորհակալություն հայտնեց... ավելին →

21.09.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

 Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ ևս մենք հաստատակամ ենք... ավելին →

21.09.2014

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն իրականացրեցինք մեզ տրված պատմական հնարավորությունը: Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է... ավելին →

21.09.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

 Սիրելի՛ երևանցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 23 տարի առաջ իրականություն դարձնելով անկախ պետականության վերականգնման մեր դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը, որպես ուղենիշ ընտրեց ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային մյուս արժեքները և ձեռնամուխ եղավ սեփական երկրում սեփական պետության կայացման ու ամրապնդման գործընթացին: Եվ այսօր մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին19.09.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և... ավելին →

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով19.09.2014

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով։ Ողջունելով և բարձր գնահատելով երգչուհու հայանվեր գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում Երևանում իրականացրած բարեգործական նախաձեռնությունների համար։ ... ավելին →