Լուրեր

23.10.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև: Վարչապետի գլխավորած... ավելին →

Ազգային ժողովի քառօրյա նիստում23.10.2013

Ազգային ժողովի քառօրյա նիստում

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքներին հետեւող Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների: Այնուհետեւ... ավելին →

Բաց դաս Ազգային ժողովում22.10.2013

Բաց դաս Ազգային ժողովում

Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները: Նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային Ժողովի նիստին, ապա հանդիպում ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ողջունելով կրթահամալիրի սաներին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց օրենսդիր մարմնի կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման... ավելին →

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին22.10.2013

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: ... ավելին →

Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը22.10.2013

Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով... ավելին →

Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով22.10.2013

Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

 Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգևը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել... ավելին →