Լուրեր
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող... ավելին →
Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության,... ավելին →
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԳԱՎԱՌԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները: Նիստին մասնակցում էր նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրակարգում՝ 1. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության 2012-13 թվականների կատարած աշխատաների հաշվետվություն /զեկ. Գ. Բադալյան/ 2. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն 3. Այլ հարցեր ... ավելին →
Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին
Հայաստանի հանրապետական գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ապրիլի 14-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի արդյունքներով էլ կհայտարավի նոր վարչապետի անունը»,- « Արմենպրես »-ի փոխանցմամբ` ասաց Շարմազանովը: ՀՀ... ավելին →
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՄԱՐՏՈՒՈՒ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Նիստին մասնակցում էին ՀՀԿ Մարտունու շրջանային Կազմակերպության խորհրդի բոլոր անդամները: Նիստը վարում է ՀՀԿ Մարտունու շրջանային խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը: ՀՀԿ Մարտունու խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը առաջարկեց հաստատել նիստի հետևյալ օրկարգը. 1. Մարտունու Շ/Կ 2012-2013թթ.կատարած աշխատանքների հաշվետվություն 2. Շ/Կ նախագահի և տեղակալների ընտրություն 3. Այլ հարցեր Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ զեկուցով հանդես եկավ Սևակ Խլղաթյանը՝ հանգամանալից... ավելին →
Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն իսկ կարգավորվում են այդպիսի հատուկ համակարգերով, ինչը տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին հնարավորություն է տալիս տեղեկանալու լուսացույցի... ավելին →