Լուրեր
Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին: Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում: Հովիկ... ավելին →
<<Վարպետաց դասեր մարզերում>>. Մեկնարկեց ՀՀԿ ԵԿ և ԵԹԿՊԻ ՈՒԽ համատեղ նախագիծը
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի(ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց <<Վարպետաց դասեր մարզերում>> նախագիծը: Մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը: Տեղեկացնենք, որ նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական... ավելին →
Ամփոփվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով 2015 թ. կատարված աշխատանքներին, նշել է, որ ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրով նախատեսված 13 միջոցառումը և 2 գերակա խնդիրը... ավելին →
Մարտի 11-12-ը <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցում անցկացվեցին <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով երկօրյա դասընթացները, որի կազմակերպիչներն էին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը(ԿԱՀ): Դասընթացներին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի շուրջ 20 երիտասարդներ: Ծրագրի մեկնարկային օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան բանակցային հմտություններին, կոալիցիայի կազմման... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել երջանկահիշատակ վարչապետ, բուհի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը հատկացվում է բակալավրիատի՝ առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակներում անընդմեջ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին՝ մեկ ուսումնական տարվա համար: ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն իր ողջույնի... ավելին →
ՀՀԿ գրասենյակում քննարկում՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական տարբերակի շուրջ
Մարտի 10-ին ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական տարբերակի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ և ՀՀԿ խորհրդի անդամներ: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը, սկզբունքները, մոտեցումները, ծավալվեց բուռն քննարկում, եղան առաջարկություններ և դիտողություններ: Քննարկման ժամանակ նշվեց, որ Օրենսգրքի նախնական տարբերակը դեռ քննարկման փուլում է և... ավելին →






