Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Մենք մշտապես բարձր ենք գնահատել ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ընտանեկան փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքի օրը պետական տոնացույցում օրենսդրորեն ամրագրել է այն հաստատուն հիշողությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը, որը մեզանում կա ընտանեկան օջախի նկատմամբ: Այն նշանակում է հարգանք բազում չգրված բարոյական օրենքների հանդեպ, որոնց շնորհիվ դարեր շարունակ հայ ընտանիքը եղել եւ մնում է... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է Հայաստանում եվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված միջոցառման անցկացումը, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը բոլորովին վերջերս... ավելին →
Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: « Այսօր աշխարհով մեկ նշվում է ընտանիքի միջազգային օրը», - դիմելով ներկաներին, ասել է վարչապետը: - Ընտանիքը մեր պետության հիմքն է, իսկ ամուր ընտանիքն ուժեղ պետության երաշխիքն է: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում եմ բոլորին սեր, համերաշխություն և միասնություն »: Այնուհետև գործադիրն հաստատել է օրակարգն ու ձեռնամուխ եղել... ավելին →
Քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 15-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության հետ համատեղ կազմակերպել էր մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակներում ծրագրային բյուջետավորման վերաբերյալ աշխատանքային մասնագիտական քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, միջազգային կառույցների փորձագետներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահ Գալուստ... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակների առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին
Մայիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը` Մոսկվա): ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին իր առաքելությունը սկսելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր ավանդը կբերի հայ-նորվեգական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորեց Սկանդինավյան երկրների, այդ թվում` Նորվեգիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ... ավելին →