Լուրեր
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 7-ին Ազգային ժողովն սկսել է եռօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ՝ մայրերին եւ կանանց մաղթելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն: Պատգամավորներն այնուհետ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Արմավիրի մարզի Գետաշեն եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին: Օրակարգը հաստատելուց հետո... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Կիպրոսում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 2-ին ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում: Ելույթում ասված է. «Հարգարժան նախագահ Օմիրո՛ւ, հարգարժա՛ն պարոն Մահտեսյան, հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ կիպրացիներ: Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաեւ Հայաստանի համար եղբայրական ժողովրդի եւ ավանդական բարեկամ պետության խորհրդարանում... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը և Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ: Կառավարության ղեկավարը շրջել է «Ուսումնամեթոդական կենտրոն»... ավելին →
Գյումրու«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ՀՀԿ 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀԿ և «Շիրակի» տարածքային կազմակերպության և շրջանային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչն էր ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային խորհուրդը: Բացման խոսքով հանդես եկավ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը հակիրճ ներկայացրեց կուսակցության պատմությունը, արտահայտվեց նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը, ով... ավելին →
Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, որն արդեն ավանդական է դարձել, ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին... ավելին →