Լուրեր
01.06.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հանրահայտ է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը մատաղ սերնդի հանդեպ: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Նորանկախ Հայաստանում ստեղծվել և գործում է երեխաների իրավունքները սահմանող և պաշտպանող օրենսդրությունը, հաջողությամբ իրականացվում են նրանց խնդիրների լուծմանը միտված ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունն... ավելին →
Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով... ավելին →
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջեի կատարողականը
Մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին ՀՀ պետական բյուջեից գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններին եւ ջրային պետական կոմիտեին հատկացված միջոցների կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գյուղատնտեսության,... ավելին →
Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս... ավելին →
Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ
Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին... ավելին →
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք: Այնուհետև ընդլայնված կազմով նիստում... ավելին →