Լուրեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեց ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին: Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Հարգելի պարոն նախարար, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Ողջունում եմ այս կարեւոր հանդիպման առիթով: Ավանդական դարձած այս հավաքն արդեն ապացուցել է իր կենսունակությունը եւ կարծում եմ, որ այս ձեւաչափն ապագայում եւս կնպաստի ՀՀ արտաքին... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի առթիվ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կինոյի և թատրոնի զարգացման, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Շնորհակալություն հայտնելով... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդացության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում քաղաքացիների և պետական կառույցների կողմից քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման նկատմամբ: Ամփոփելով մայիս ամսվա տվյալները՝ նշվել է, որ մուտքագրված 11.557 գրությունից սահմանված ներքին չափորոշիչներով ուշացումով է... ավելին →
Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք՝ մեծերս, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ: Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է անում հնարավորը, որ ձեզ շրջապատող միջավայրը լինի առավել գրավիչ ու հարմարավետ: Տարեցտարի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով: Ընտանիքներում ծնողների կողմից զավակների հանդեպ հաճախ զոհաբերության աստիճանի հասնող նվիրվածությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունը նրանց ճակատագրի համար պետության մեջ... ավելին →