Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին04.06.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

 Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը... ավելին →

Միջպետական ճանապարհներին վերականգնվում է անխափան երթևեկությունը04.06.2014

Միջպետական ճանապարհներին վերականգնվում է անխափան երթևեկությունը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է նախորդ օրը և այսօր երկրի Մ-6 և Մ-2 ավտոճանապարհներին ստեղծված վիճակը. « Պարոն վարչապետ, երեկ երեկոյան ժամը 19:20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտել է երթևեկությունը: Դեպքի վայր... ավելին →

Վարչապետը հաջողություն է մաղթել միասնական ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին03.06.2014

Վարչապետը հաջողություն է մաղթել միասնական ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին

 Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին: Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:... ավելին →

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում03.06.2014

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

 Հունիսի 3-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ դրական եզրակացությամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: Այնուհետեւ Գագիկ Մինասյանը տեղեկություններ հաղորդեց իր գլխավորած հանձնաժողովի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (SANAP)... ավելին →

Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին03.06.2014

Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ: « Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, և վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են... ավելին →

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց աշխարհահռչակ բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլիոնիսի հետ03.06.2014

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց աշխարհահռչակ բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլիոնիսի հետ

 Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց լիտվական բասկետբոլի զարգացման գործում Շարունաս Մարչյուլիոնիսի վաստակը, ով իր վարպետությամբ աչքի է ընկել ու հիացմունքի բազում պահեր պարգեւել իրեն, սպորտաձեւի բազում սիրահարների ու երկրպագուների: ԱԺ փոխնախագահը հաճելիորեն... ավելին →