Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: ԱԺ նախագահը կարեւորեց Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ անհրաժեշտ համարելով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը եւ ընդլայնումը: Գալուստ Սահակյանի խոսքով` Հայաստանի... ավելին →
Վախթանգ Կիկաբիձեն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին: Շնորհավորելով ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության էլ ավելի ամրապնդման. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ... ավելին →
Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել... ավելին →
Վարչապետն ընդունել է գործարար Մանվել Տեր-Առաքելյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները: Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով: ավելին →
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: « Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ »,- նշել է կառավարության ղեկավարը: Դեսպանը... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: «Արդեն երկու տարի է, ինչ հայկական երկու... ավելին →