Լուրեր
ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր: Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ժողովրդավարության եւ կառավարման տնօրենի հետ
Մայիսի 6-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի գլխամասային գրասենյակի ժողովրդավարության եւ կառավարման տնօրեն Քեթի Ստեմերի հետ: Քեթի Ստեմերը, շնորհակալություն հայտնելով երկամյա ակտիվ համագործակցության համար, նշեց, որ առաջիկա տարիներին փոխգործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի: Ըստ տիկին Ստեմերի՝ ծրագրի գործունեության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: Նա կարեւորեց... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԻԻՀ դեսպանին
Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները, շնորհավորանքը եւ վերահաստատեց Իրան պաշտոնական այց կատարելու պարոն Լարիջանիի հրավերը: Նա վստահություն հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա... ավելին →
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։ «2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի կառուցումը։ Իսկ փողոցների հիմնանորոգման... ավելին →
Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը: Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. « Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի... ավելին →
Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Գևորգ Ղազարյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Գագիկ Մկրտչյանը և Արտակ Հանիսյանը: ավելին →