Լուրեր
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նուբարաշեն տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 20 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արթուր Կիրակոսյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արսեն Հարությունյանը և Արմեն Բաղդասարյանը: ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Դեսպանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա կապակցությամբ
Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ: Տեղեկատվության և տեղեկատվական միջոցների առատության ու արագ զարգացման մեր ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը, ինչով և դուք առանձնանում եք տեղեկատվական դաշտում: Համոզված եմ, որ սրտացավ աշխատանքով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի պատասխանատուներին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի ղեկավար Շոն Մակնելիին, պատասխանատուներին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով 2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի գործունեությունը, կարեւոր համարեց, որ խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական լինի եւ աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նրա խոսքով` համագործակցությունը կամրապնդի եւ կհզորացնի օրենսդիր մարմնի կարողությունները եւ կնպաստի ԱԺ... ավելին →
07.05.2014
Շարունակվում են շնորհավորանքները ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորել են Լիտվային Հանրապետության Սեյմի նախագահ Լորետա Գրաուժինենեն, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ՉԺՀ Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգը: ԱԺ նորընտիր նախագահին շնորհավորել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի, գիտության, կրթության ոլորտների ներկայացուցիչներ: ավելին →
07.05.2014
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը, Լատվիայի Հանրապետության վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի... ավելին →