Լուրեր
Ազգային ժողովի արտահերթ նիստում
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 12-ին գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանին պատգամավորներին՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա հիշեցրեց, որ ԱԺ... ավելին →
Վարչապետն ընդունել է ԱՄՀ (IMF) հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով Մարկ Հորթոնին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է և մեծապես կարևորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: Մարկ Հորթոնը շնորհավորել է Հովիկ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ
Հայրենական մեծ պատերազմի սիրելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի տոն է, փառավոր հաղթանակների օր: Հայրենական մեծ պատերազմում մեր պապերը կյանքի գնով ապացուցեցին, որ հնարավոր չէ հաղթել հայրենիքը, հարազատ տունն ու օջախը պաշտպանող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում, Հայկի և Բելի ճակատամարտից մինչև Արցախյան գոյամարտ, մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ ինչքան խաղաղասեր,... ավելին →
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության այլ անդամները, բարձրաստիճան սպաների ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների... ավելին →
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 22-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառումներին: Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող... ավելին →
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հազարամյակներ շարունակ մեզ համար հաղթանակն ու խաղաղությունը փոխլրացնող գործոններ են եղել: Մեր ժողովուրդը գիտակցել է, որ խաղաղության գինը հաղթանակն է, իսկ հաղթանակի գրավականը՝ հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, ապրել-արարելու անխախտ նպատակադրումը: Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն... ավելին →