Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պատրիկ Դեւեջյանը, սենատորներ, Ֆրանսիա-Կովկաս բարեկամության խմբի ղեկավար Ամբրուազ Դյուպոնը, Ժեռար Կոլոմբը, Ֆիլիպ Կալտենբախը եւ Նատալի Գուլեն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, նշեց, որ... ավելին →
ԱԺ փոխնախագահն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր: «Երևանի քաղաքապետարանը 6-րդ տարին է, ինչ իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Արի տուն» ծրագրին: Եվ քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում և մասնակիցների թիվն աճում է, մենք պատարստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ Երևանում ավելի մեծ թվով սփյուռքահայ երեխաներ հյուրընկալելու համար:... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների մասնակցությամբ շաբաթ օրը կազմակերպվել են նաև լրացուցիչ սանմաքրման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են հանրային օգտագործման տարածքներում առկա... ավելին →
Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից: « «Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր:... ավելին →
Չեխ պատգամավորները խորհրդարանում
Մայիսի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ` Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ: Ողջունելով չեխ գործընկերներին՝ Հովհաննես Սահակյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցը նոր խթան հանդիսացավ հայ-չեխական բարեկամությունն ու համագործակցությունը... ավելին →