Լուրեր
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը: Քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային... ավելին →
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորեց տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն: Նա նշեց, որ դրական է գնահատվում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը: Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի նպատակն է շարունակել... ավելին →
13.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ
«Խորապես վշտացած եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տաղանդավոր դերասանուհու կերտած կատակերգական կերպարներն ու խաղացած դերերը տպավորիչ ու անկեղծ էին, լեցուն դրական էներգիայով: Սվետլանա Գրիգորյանի բեմական արվեստը չընդհատվող կապ էր հանդիսատեսի հետ, պարզ ու անպաճույճ երկխոսություն՝ համեմված մշտապես կենդանի հումորով ու ծիծաղով: Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ՝ հայկական... ավելին →
ԱԺ նախագահը հանդիպեց ուսանողների հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Նշենք, որ մինչ հանդիպումը ուսանողները ներկա գտնվեցին ԱԺ արտահերթ նիստին, հետեւեցին օրենսդրական աշխատանքին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց ուսանողների այցը խորհրդարան՝ նշելով, որ իր համար կարեւոր է հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց տեսակետները, քանի որ նրանք են երկրի ապագան կերտողները: Պարոն Սահակյանը, անդրադառնալով խորհրդարանական... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը Պատգամավորների պալատի միջնորդության հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը: Տիկին Բեբարովա-Ռույբրովան Գալուստ Սահակյանին փոխանցեց Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորական ուղերձը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն... ավելին →