Լուրեր
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մայիսի 16-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ գործող օրենքը, պարտադրելով աուդիտի անցկացում այն... ավելին →
Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն խորացնել համագործակցությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ: Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ... ավելին →
Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ, աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը: Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային, այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: Ու դա բնական է, քանզի դարեր շարունակ հայ օջախը եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման մի ինքնատիպ միջավայր, որում դաստիարակվել են իրապես ազգային արժեքներ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Մենք մշտապես բարձր ենք գնահատել ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ընտանեկան փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքի օրը պետական տոնացույցում օրենսդրորեն ամրագրել է այն հաստատուն հիշողությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը, որը մեզանում կա ընտանեկան օջախի նկատմամբ: Այն նշանակում է հարգանք բազում չգրված բարոյական օրենքների հանդեպ, որոնց շնորհիվ դարեր շարունակ հայ ընտանիքը եղել եւ մնում է... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է Հայաստանում եվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված միջոցառման անցկացումը, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը բոլորովին վերջերս... ավելին →