Լուրեր
Վարչապետն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ս.թ. ապրիլի վերջին գործարանի բոլոր աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է... ավելին →
Պարզեցվում է արտոնագրային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» և ևս մոտ մեկուկես տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է արտոնագրային հարկը սահմանել տեղական հարկ, ինչը կհանգեցնի գործունեության այդ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
Աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության... ավելին →
ՀՀԿ գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Դեսպանի խնդրանքով Գործադիր մարմնի անդամներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց հանդիպման համար և հույս հայտնել ,որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար: ավելին →
Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների միջև
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ապրիլի 14-ին հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` համագործակցության և իրականացված աշխատանքների գնահատման նպատակով: Ինչպես նշեց Քաղաքական երկխոսության հարավ-կովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանը` հիմնադրամի կողմից նախատեսված է 4-5 տարին մեկ տարածաշրջանային ստուգայցեր իրականացնել` աշխատանքների գնահատման և հետագա առաջարկությունների ներկայացման համար: Հանդիպման սկզբում ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը,... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ
Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Տաուսի Մալակի՝ եզդիների Նոր տարվա առթիվ: Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության ընթացքում բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Հայաստանաբնակ եզդի ժողովրդի համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, և բնական է ու օրինաչափ, որ եղբայրական եզդի ժողովուրդն անմնացորդ նվիրումով իր մասնակցությունն է բերում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի շենացման գործին: Մեր ժողովուրդն... ավելին →