Լուրեր
Վարչապետը ծանոթացել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինարարության ընթացքին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների և հետագա... ավելին →
Ավարտվեցին Ծաղկաձորում ընթացող <<Քաղաքական առաջնորդություն և բանակցություն>> թեմայով մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները` կազմակերպված գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Դասընթացների նպատակն էր մարզային կուսակցական երիտասարդությանը զինել քաղաքական պրակտիկ գիտելիքներով և բանակցային կիրառական հմտություններով: Ծրագրային վերջին օրը մեկնարկեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Դր. Նարեկ Գալստյանի... ավելին →
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վերապատրաստման դասընթացները բացառապես ՀՀԿ երիտասարդների համա՞ր
Մարտի 20-ին Ծաղկաձորում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀԿ մարզային երիտասարդների վերապատրաստման եռօրյա դասընթացները` <<Քաղաքական առաջնորդություն>> թեմայով: Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեությունը, հիմնադրման նպատակները և առաջադրված խնդիրները: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդական... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին: Վարչապետը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին: «Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Աննե Քեմփային
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննե Քեմփային: Աժ նախագահը շնորհավորել է Աննե Քեմփային նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորել նրա ղեկավարած ընկերության աջակցությունը ՀՀ Ազգային ժողովին, Վերահսկիչ պալատին եւ Ֆինանսների նախարարությանը ծրագրային բյուջետավորման ներդրման իրականացման գործում: Գալուստ Սահակյանը դրական է գնահատել հանրային ֆինանսների... ավելին →
Համայնքների միավորման հարցը կորոշվի տեղական հանրաքվեով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մոտ 3,5 տարի առաջ ՀՀ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով սկիզբ դրվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին: Ի կատարումն 2013թ. հուլիսի 5-ի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը քննարկել է համայնքների... ավելին →