Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը, որին մասնակցում էին 41 խորհրդի անդամներ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Փ. Կարապետյան խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրեց օրակարգը. 1.ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետվություն: 2. 2015թ.-ի Տիմ ընտրություների մասին: 3.Նոր անդամների ընդունելություն: Նիստի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին և հաստատեցին նիստի օրակարգը: Օրակարգի առաջին հաշվետվությունը՝ ՀՀԿ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ.... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական հարաբերություններն ավելի կզարգանան եւ կխորանան: Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ... ավելին →
Մեկնարկել է Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանը
Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգի հաստատումից և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, ականավոր պետական գործիչ, վաստակավոր ինժեներ Արտյոմ Գևորգյանի, ինչպես նաև գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումներին: Ավագանին... ավելին →
Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ... ավելին →