Լուրեր
Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն: ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենները վարչապետին մանրամասներ են ներկայացրել այդ երկու ներդրումային ծրագրերի տրանշերի նկարագրության և... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով` Հայաստանում խորքային բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի: Գալուստ Սահակյանը նշեց, որ ԵԽ նախարարների... ավելին →
Հունիսի 17-ին ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի Եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի եւ Վրաստանի հարցերով զեկուցող Մարտին Փեցոլդի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Հանդիպման ընթացքում բարեկամության պատգամավորական խմբի անդամները համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է օգտագործել... ավելին →
Կընձեռվի ավտոկայանատեղերից ավելի երկար անվճար օգտվելու հնարավորություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար: Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ: Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի... ավելին →