Լուրեր

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր10.02.2015

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող... ավելին →

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները». Տարոն Մարգարյան09.02.2015

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները». Տարոն Մարգարյան

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ... ավելին →

Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին09.02.2015

Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման հստակ ժամանակացույցը: Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Օտարված բնակելի տարածքների... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության Աջափնյակի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը07.02.2015

Տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության Աջափնյակի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

 Սույն թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության Աջափնյակի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը: Օրակարգի թեման եղել է. 1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2014թվականին կատարված աշխատանքների մասին 2. Այլ հարցեր Ս/կ նախագահ Լ.Հարությունյանը համառոտ ներկայացրած 2014թ ս/կ գործունեությունը, բնակչության հետ տարվող աշխատանքները գնահատվեց բավարար: ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը07.02.2015

Տեղի է ունեցել ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

 Սույն թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը: Օրակարգի թեման եղել է. 1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2014թվականին կատարված աշխատանքների մասին 2. Այլ հարցեր Ս/կ նախագահ Մ. Ջավադյանը համառոտ ներկայացրած 2014թ ս/կ գործունեությունը, բնակչության հետ տարվող աշխատանքները գնահատվեց բավարար: ավելին →

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին06.02.2015

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

 Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը,... ավելին →